• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 09:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց07:09, 25 Սեպտեմբեր 2018

Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել»

Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել»

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն  մոտ օրերս ազատ են արձակելու:
Ումութ Ալի Օզմենը դեպքը ուշագրավ է նրանով վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանի խախտման դեպքերից թուրքական մամուլի կողմից ամենաշատն է ուշադրության արժանացել: Օզմենի կալանավորմանը անդրադարձան  թուրքական գրեթե բոլոր  առաջատար լրատվամիջոցները: Որոշները նույնիսկ լուրեր տարածեցին, թե Ումութ Ալիի ազատ արձակման գործին միջամտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ զանգահարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական կողմը ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը:
«Ermenihaber.am»-ը, հետևելով թուրք սահմանախախտի գործով բոլոր զարգացումներին, հարցազրույց է անցկացրել սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ:


Պարոն Մուստաֆա, Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:

- Երբ Ումութը փոքր երեխա էր, իրեն մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն էր: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի ետևում և իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո Ումութը նորից յայլա եկավ, մորն ասել էր, որ գնում է թեյի համար խոտաբույս հավաքելու ու գնացել էր բլրի ուղղությամբ: Բլրի վրա անասուններ են եղել և Ումութը գնացել է՝ նրանց ետ բերելու: Անասուններին բերելուց հետո իր հետաքրքասիրությունից դրդված որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է:

- Իսկ այստեղ գտնվելու ընթացքում Ձեր որդին գո՞հ է եղել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից:

- Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետևանք էր: Դրան կարևորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:

- Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների և պնդումների մասին, որ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով, որ ազատ արձակեն Ձեր որդուն: 

- Անկեղծ ասած այդ մասին ես իմացել եմ լրատվական կայքերից: Ինքս տեղյակ չեմ, թե դա որքանով է հավաստի: Եթե մեր հարգարժան նախագահը զանգահարել է շատ շնորհակալ եմ, եթե չի զանգահարել նորից շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև ձեր վարչապետին և ամբողջ ղեկավարությանը:

- Արդեն 2-րդ անգամ եք գալիս Հայաստան: Այս անգամ Ձեր գալու նպատակը ո՞րն է: Տեսակցությա՞ն համար եք եկել, թե՞ այլ զարգացումներ կան:

- Ինձ զանգահարեցին և ասացին, որ որդուս ազատ են արձակելու: Խնդրեցին գամ որդուս ետևից, որ իրեն տուն տանեմ: Այսօր քննիչի հետ խոսեցինք: Ասաց՝ իրենք պարզել են, որ որդիս որևէ հետին նպատակ չի ունեցել, հետախուզման մեջ չի եղել, ահաբեկչական կառույցների չի անդամակցել: Այնուամենայնիվ, նա սահման էր հատել, այսինքն՝ հանցանք էր գործել և անհրաժեշտ էր օրինական ճանապարհով, նախատեսված ընթացակարգով պարզել հանգամանքները: Քննիչը հայտնեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք պատրաստվում են գործը կարճել և որդուս ազատ արձակել: Կինս և ես այլևս չէինք դիմանում: Ամեն օր տեսնում էինք, թե ուրիշ երեխաներ ինչպես են դպրոց գնում, իսկ մեր երեխան չկար, հեռու էր մեզնից: Մայրն ամեն օր արտասվում էր: Այս մարդկային վերաբերմունքի համար նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտոնյաներին, ղեկավարությանը և ժողովրդին: Մենք մշակույթներով մոտ ժողովուրդներ ենք, երբ փողոցում նայում եմ մարդկանց, նրանցից ոմանց շատ եմ նմանեցնում իմ այս կամ այն ազգականին: Այստեղ ինձ օտար չեմ զգում: Շատ կուզենայի, որ Ումութը երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գանք Երևանը տեսնելու, որովհետև շատ գեղեցիկ քաղաք է ու մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են:

 

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}