Տարածաշրջան10:32, 12 Սեպտեմբեր 2018
Սիրիայում կալանավորվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը

Թուրքիայի հետախուզական ծառայությունը Սիրիայի հյուսիսային Լաթաքիա քաղաքում հատուկ օպերացիա է իրականացրել, որի ընթացքում կալանավորվել է 2013թ. Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում ահաբեկչական գործողություն կատարած անձը (Յուսուֆ Նազիք): Կալանավորվելուց հետո նրան տեղափոխել են Թուրքիա:
Հարցաքննության ժամանակ Նազիքը որոշ տվյալներ է հաղորդել ահաբեկչական գործողությանը մասնակցած մեկ այլ մարդու՝ Միհրաչ Ուրալի մասին:
Նշվում է, որ թուրքական հետախուզությունը նշյալ օպերացիան իրականացրել է ինքնուրույն, առանց այլ երկրների ուժերի օգնության:
Հիշեցնենք, որ 2013թ. Մայիսի 11-ին Ռեյհանլըի քաղաքապետարանի շենքի առաջ չորս պայթյուններ էին տեղի ունեցել: Պայթել էին երկու ականապատված ավտոմեքենաներ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը: Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված բոլոր 13 անձիք Թուրքիայի քաղաքացիներ են: Պայթյուններն իրագործվել են հեռակառավարվող սարքերի միջոցով: Պայթյունների հետեւանքով, բացի 53-ի հասած մարդկային կորստից և ավելի քան 100 վիրավորներից, մեծ վնաս են կրել 452 աշխատատեղեր, 62 ավտոմեքենա, 304 բնակարան եւ տուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |