Տարածաշրջան12:40, 06 Սեպտեմբեր 2018
Թուրք-սիրիական սահմանին կառուցվող անվտանգության պատի 93 տոկոսի աշխատանքներն ավարտվել են

Թուրքիան շարունակում է հարևան երկրների հետ սահմաններին անվտանգության պատ կառուցելու աշխատանքները։ Թուրքական մամուլի համաձայն՝ մասնավորապես Սիրիայի հետ սահմանին արդեն ավարտվել են միջսահմանային պատնեշի շուրջ 93 տոկոսի կառուցման աշխատանքները։ Սիրիայի հետ սահմանի երկարությամբ ձգվող պատի նախատեսված երկարությունը 564 կմ է, որից ներկայումս կառուցվել է 538 կիլոմետրանոց հատվածը։
Աղբյուրի հավաստմամբ, երբ կառուցապատման աշխատանքները վերջնականապես ավարտվեն, թուրք-սիրիական սահմանի պատն իր երկարությամբ 3-րդը կլինի աշխարհում՝ Չինական պատից և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկարությամբ ձգվող պատնեշից հետո։
Իսկ Իրանի հետ սահմանին կառուցվելիք 144 կիլոմետրանոց պարսպից կառուցվել է շուրջ 55 տոկոսը՝ 90 կմ։ Այս հատվածում շինարարությունը հատկապես ձմռան ամիսներին դանդաղում է։ Նախատեսվում է, որ աշխատանքները լիովին ավարտին կհասցվեն մինչև գարուն։
Թե Սիրիայի, թե Իրանի հետ սահմանին կառուցվող պատերին նաև տեղադրվել են դարպասներ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներում սահմանը հատելու հնարավորություն ունենալու համար։ Սիրիայի հետ սահմանին կա 44, Իրանի սահմանին՝ 15 դարպաս։ Դրանք ունեն 5 մետր լայնություն, 7․000 տոննա կշիռ և կարող են դիմանալ 80 կմ/ժամ արագությամբ շարժվող մեքենայի հարվածին։
Բացի այդ՝ սահմանի նշված հատվածներում կառուցվել է 22 դիտաշտարակ։ 15 մետր բարձրությամբ 5 հարկանի այդ աշտարակներում պահվում է այն ամենը, ինչը կարող է պետք գալ սահմանապահ զինվորին։ Աշտարակների պատերը կառուցված են հատուկ շինանյութից, որը կարող է դիմանալ ականանետների և հրթիռների հարվածներին։ Շինության բոլոր ապակիներն անխոցելի են, իսկ դռները՝ պողպատից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |