Տնտեսական09:08, 05 Սեպտեմբեր 2018
Բելառուսը և Թուրքիան ցանկանում են առևտուրն իրականացնել ազգային արժույթներով

Բելառուսը մտադիր է Թուրքիայի հետ արտաքին առևտուրն իրականացնելիս հրաժարվել ամերիկյան դոլարից: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխն Անկարայի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպված «Բելառուսի հետ առևտրի և ներդրումների հեռանկարները» թեմայով ֆորումի ժամանակ:
«Թուրքիան և Բելառուսը այսուհետև միմյանց հետ առևտուր իրականացնելիս ցանկանում են անցում կատարել ազգային արժույթներին: Այս փոփոխությունը դրական կանդրադառնա առևտրային հարաբերությունների վրա: Մենք ցանկանում ենք անցնել թուրքական լիրայի և բելառուսական ռուբլու»,- ասել է դեսպանը:
Սավինիխը նշել է, որ երկու երկրների առևտրական կապերը շատ ակտիվ են՝ տեղեկացնելով, որ 2018-ի 1-ին եռամսյակում 2 երկրի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 530 մլն դոլար, որը տարեվերջին կանցնի 1 միլիարդի սահմանը:
Դեսպանը տեղեկացրել է նաև, որ այս պահին 2 կողմն էլ նոր տնտեսական մոդելի վրա է աշխատում, որը նախատեսում է վերացնել երկկողմանի առևտուրը սահմանափակող կամ դրա զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրի բոլոր խոշոր առևտրային գործընկերներին բազմիցս կոչ է արել համատեղ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով: Թուրքիայի հետ երկողմանի առևտուրը դոլարով իրականացնելուց հրաժարվելու մասին արդեն իսկ հայտարարել են Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնավորապես նշվում է, որ էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Նշվում է, որ այդ ապրանքները շուկա են մտել դեմպինգային գներով կամ պետական սուբսիդիաների միջոցով ու առաջացնում են անարդար մրցակցություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |