Քաղաքական07:19, 03 Սեպտեմբեր 2018
Էրդողան. «S-400-ները գնելու համար չենք պատրաստվում ոմանց թույլտվությունը ստանալ»

Ղըրղըզստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թուրք-ղըրղըզական գործարար ֆորումին, որի ընթացքում խոսել է մի շարք օրակարգային հարցերի մասին։
Անդրադարձել է ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Ղըրղըզստանում ակտիվ գործունեություն ծավալող գյուլենական համայնքի խնդրին։
«Մենք Ռուսաստանի հետ S-400-ների վերաբերյալ պայմանագիր կնքեցինք։ Ոմանք դրանից անհանգստանում են։ Ներողություն, բայց մենք այդ համակարգերը գնելու համար չենք պատրաստվում ոմանց թույլտվությունը ստանալ»։
Թուրքիայի նախագահը պնդել է, որ ինչպես Թուրքիայի համար, այնպես էլ Ղրղզստանի համար գյուլենական համայնքը վտանգ է ներկայացնում։
«Այժմ գյուլենական համայնքը սպառնալիք է ցանկացած երկրի համար։ Մեր երկրի կողմից իրականացված քայլերի միջոցով այդ կազմակերպության ողնաշարը կոտրվեց։ Մեզ համար օրակարգային հարց է նաև Ղըրղըզստանում գյուլենական համայնքի դեմ պայքարը։ Մենք հաղթեցինք հեղաշրջման փորձը։ Չենք ցանկանում, որ մեր եղբայրները նույնպես վերապրեն դա։ Գյուլենականները մուտք են գործել զինվորականության մեջ։ Նրանք նաև ներգրավված են տարբեր կառույցներում։ Գյուլենականները նույնն անելու են Ղըրղըզստանում»,-ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Օրակարգում են եղել Գազայում տիրող իրավիճակն ու մի շարք այլ հարցեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |