Տարածաշրջան08:59, 30 Օգոստոս 2018
Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Իդլիբում

Թուրքիան ու Ռուսաստանը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա։ Ըստ աղբյուր՝ դա պայմանավորված է Իդլիբում ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի կառավարական ուժերի մտադրությամբ։
Ռուսաստանը Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել 10 ռազմանավ։ Իսկ Թուրքիան լրացուցիչ ցամաքային ուժեր է ուղարկել անվտանգության գոտի համարվող Իդլիբ։ Դեպի Իդլիբ է ուղևորվել թուրքական զինուժի 2 ավտոշարասյուն։ Դրա նպատակն է ուժեղացնել այն դիտակետերի անվտանգությունը, որոնք Թուրքիան հիմնել է Իդլիբում։ Իսկ Իդլիբում Թուրքիան, որպես երաշխավոր երկիր ունի, 12 դիտակետ։ Ռուսաստաննն ու Իրանն էլ, որոնք նույնպես երաշխավոր երկրներ են, ունեն համապատասխանաբար 10 և 7 դիտակետ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան իր 12 դիտակետի կառուցումը ավարտին հասցրեց այս տարվա մայիսին։ Թուրքիան դիտակետեր ունի Իդլիբի Դանա, Դարեթ Իզզե, Էլ Հեյդար, Սերաքիբ, Մարրեթինուման, Անադան, Զեյթինլիք, Համա, Զավիյե, Ռաշիդին, Ջիսր էշ Շուղուր շրջաններում։
Իդլիբում դիտակետեր ստեղծելու գաղափարը առաջ է եկել Սիրիայի հարցով սկսված Աստանայի գործընթացի շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |