Հասարակական13:10, 29 Օգոստոս 2018
Թուրքիայի պետական հեռուստատեսության եթերից հանվել են ամերիկյան ֆիլմերը

Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության եթերից հանվել են կովբոյների մասին պատմող ամերիկյան «Western» ոճի ֆիլմերը։
Մինչ այժմ նման ֆիլմեր ցուցադրվում էին թուրքական հեռուստաընկերության եթերով ամեն կիրակի առավոտյան։
Թեմայի շուրջ թուրքական «Hürriyet» պարբերականի հետ զրուցել է զրուցած «TRT»-ի աշխատակիցը:
«Հեռախոսազանգեր էինք ստանում, մարդիկ ասում էին՝ «ԱՄՆ-ն մեր դեմ պատժամիջոցներ է կիրառում, իսկ դուք կովբոյների մասին ֆիլմեր եք ցուցադրում»։
Մենք էլ հաշվի առանք այդ քննադատությունները և «Western» ոճի ամերիկյան ֆիլմերը հանեցինք եթերացանկից։ Դրա տեղը որոշեցինք ցուցադրել թուրքական արտադրության ֆիլմեր»։
Թուրքական աղբյուրը նշում է, որ օգոստոսի 19-ին «TRT»-ի եթերով ցուցադրվել էր այդ ոճի ամերիկյան արտադրության «Ատելության թակարդը» ֆիլմը։ Բայց արդեն ամերիկյան ֆիլմերի փոխարեն ցուցադրվում է թուրքական արտադրության «Սիրիր ինձ այսպես» հեռուստասերիալը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի պատճառով արդեն մի շարք պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Համագործակցության մասին համապատասխան փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել 2025-ի վերջին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |