Իրավական09:24, 29 Օգոստոս 2018
Գերմանիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն է սկսվել

Գերմանիայում ապաստանած մի քուրդ փախստականի դեմ Թուրքիայի պահանջով հետաքննություն է սկսվել։ Գերմանական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ նա մեղադրվել է Facebook սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Գերմանական Sueddeutsche Zeitung թերթը նշում է, որ Թուրքիայի կողմից ներկայացվող նման պահանջները սովորաբար մերժվում են։ Սակայն այս անգամ Նոյբրանդենբուրգ քաղաքի դատախազությունը ընթացք է տվել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանից ստացված դատական փոխօգնության խնդրանքին։
Արդեն երկար տարիներ Գերմանիայում բնակվող Իբրահիմ Օ-ն մեղադրվում է Facebook-ում կատարած 4 գրառումներում Թուրքիայի նախագահին վիրավորելու, ինչպես նաև՝ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։ Սակայն մեղադրյալը պնդում է, որ այդ գրառումների հեղինակը ինքը չէ։
Ուշագրավ է, որ Նոյբրանդենբուրգի դատախազությունը հետաքննություն է սկսել դեռևս 2016թ․ մարտ ամսին, սակայն այս փաստի մասին լրատվամիջոցնները դեռ նոր են տեղեկություն ստացել։ Իբրահիմ Օ-ի փաստաբանը դժգոհություն է հայտնել այն առթիվ, որ իր պաշտպանյալին հարցաքննության են կանչել՝ առանց ներքին գործերի նահանգային վարչության թույլտվության։ Բացի այդ, նա ընդգծել է, որ Գերմանիայի օրենքների համաձայն՝ տվյալ անձին չպատկանող ֆեյսբուքյան գրառումները հանցանք չեն համարվում։
Փաստաբանը խստորեն քննադատել է գերմանական դատական մարմիններին՝ Թուրքիայի հետ այս առումով համագործակցելու համար։
«Եթե դատախազությունը իմ պաշտպանյալի անձնական տվյալները հաղորդած լինեն թուրքական կառույցներին և դա վտանգի ենթարկի պաշտպանյալիս ընտանիքին, ապա իրական դատական սկանդալ կհասունանա»,- նշել է մեղադրյալի փաստաբանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |