Տարածաշրջան06:18, 23 Օգոստոս 2018
Թուրք-հունական լարվածություն Էգեյան ծովում

Էգեյան ծովում միջադեպ է տեղի ունեցել Հունաստանի առափնյա անվտանգության ուժերի և թուրք ձկնորսների միջև։ Վերջիններիս վկայությամբ՝ հունական կողմն իրենց նավի ուղղությամբ մարտական զենք է պահել և պահանջել, որ տարածքից հեռանան։ Թուրք ձկնորսների խոսքերով, իրենք ցանկանում էին Էգեյան ծովի միջազգային ջրերում ձկնորսություն անել։
Ձկնորսներից մեկն այդ ամենը տեսանկարահանել է, ինչից հետո հունական կողմն իջեցրել է զենքերը, սակայն շարունակել է նախազգուշացումներ անել։
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ միջադեպը գրանցվել է այն պահին, երբ թուրք ձկնորսները հունական Սամոս և Էշեք (հուն. Ագաթոնիսիոն) կղզիներից գտնվում էին 6 և 4կմ հեռավորության վրա։
Ըստ հունական կողմի՝ թուրք ձկնորսները չափազանց մոտ էին գտնվել Հունաստանին պատկանող ջրերին և կղզիներին։
Նույն թուրքական աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Էգեյան ծովում թուրք-հունական ևս մի միջադեպ է գրանցվել։ Հունաստանի առափնյա անվտանգության ուժերը ռետինե փանփուշտներով կրակ են բացել թուրքական ձկնորսական մոտորանավի վրա, ինչի հետևանքով մոտորանավակի ապակիները կոտրվել են։ Այդ միջադեպը նույնպես նկարահանվել է։
Վերջին միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |