• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 20:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:08, 22 Օգոստոս 2018

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Հունաստանի Գերագույն դատարանի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Հունաստանի Գերագույն դատարանի որոշումը

Թուրք զինվորականներին քաղաքական ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի Գերագույն դատարանի որոշման առնչությամբ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայտարարությանը հետևեց երկրի ԱԳՆ-ի արձագանքը:


Թուրքիայի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է.

«Հունաստանի Գերագույն դատարանը հուլիսի 15-ի  հեղաշրջման փորձի մեղավորներից Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի կառավարության առարկությունը մերժելով մի սկանդալային որոշման տակ  դրեց իր ստորագրությունը:

Հունաստանի Գերագույն դատարանի այս որոշումը հակասում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և խախտում է 1951թ. ընդունված Փախստականների կարգավիճակի վերաբերյալ Ժնևի կոնվենցիան»:

Թուրքիայի ԱԳՆ-ն այս որոշումը որակել է որպես թուրք ազգի արժանապատվությունը վիրավորող քայլ և կոչ արել հունական պետական կառույցներին թույլ չտալ դատական ատյաններին, որ երկիրը դարձնեն հեղաշրջման փորձի մասնակիցների համար ապահով հանգրվան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանի Պետական խորհուրդը, որը երկրում գործող 3 գերագույն դատարաններից մեկն է, մերժել էր կառավարության առարկությունը և որոշում ընդունել հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներին ապաստան տալու վերաբերյալ, ովքեր Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցելու և գյուլենական շարժմանը հարելու մեջ:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում
11:43, 28 օգոս
Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Աշխարհի 50 ամենագեղեցիկ գյուղերի ցանկում կա նաև գյուղ Թուրքիայից
16:22, 26 օգոս
Աշխարհի 50 ամենագեղեցիկ գյուղերի ցանկում կա նաև գյուղ Թուրքիայից

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը

Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}