Տարածաշրջան10:00, 22 Օգոստոս 2018
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է Հունաստանի Գերագույն դատարանի որոշմանը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք զինվորականներին Հունաստանի Գերագույն դատարանի կողմից ապաստան տալու որոշմանը:
Չելիքն այդ առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ.
«Հունական արդարադատությունը հերթական սկանդալային որոշման տակ դրեց իր ստորագրությունը: Սա ցույց է տալիս, որ այլ նպատակներ է հետապնդում: Հունաստանի դատական մարմինների կողմից հեղաշրջման մասնակիցներին հովանու տակ առնելուն միտված որոշումների ընդունումը փաստում է այն, որ իրավունքն ու իրավագիտությունն ամբողջովին անտեսվում են:
Հունական արդարադատությունն իր կայացրած որոշմամբ փաստորեն կանգնեց Թուրքիայի թշնամիների կողքին: Սա ահաբեկչությանն աջակցելուց շատ ավելի ծանր և ամոթալի կեցվածք է: Ահաբեկիչներին զենքով աջակցողներին և հեղաշրջման մասնակիցներին դատական որոշումներով իրենց հովանու տակ առնողներին երբեք չենք մոռանալու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանի Պետական խորհուրդը, որը երկրում գործող 3 գերագույն դատարաններից մեկն է, մերժել էր կառավարության առարկությունը և որոշում ընդունել հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներին ապաստան տալու վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |