Միջազգային13:52, 22 Օգոստոս 2018
Նիդերլանդներում մտահոգված են Եվրոպայում նոր թուրքական դպրոցների բացմամբ

Նիդերլանդների իշխանությունները մտահոգիչ են համարել եվրոպական մի շարք երկրներում թուրքական կիրակնօրյա դպրոցներ բացելու նախագիծը։
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պատրաստվում է այս հարցում իր մտահոգություները հայտնել Անկարային։ Տեղական մամուլի հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլում գտնվող երկրում նման խնդրի առաջացումը նոր գլխացավանք կարող է դառնալ երկկողմ հարաբերությունների համար։
«Մենք խստորեն կհետևենք այդ դպրոցների գործունեությանը, որպեսզի պարզենք, արդյոք այդտեղ անցանկալի երևույթներ տեղի ունենո՞ւմ են, թե՞ ոչ։ Սակայն ակնհայտ է, որ այդ կիրակնօրյա դպրոցներում երեխաներին թխվածքաբլիթ պարտրաստել չեն սովորեցնելու»,- նշել է Նիդերլանդների վարչապետը։
Ռյուտեն մտահոգություն է հայտնել, որ այդ դպրոցներում կարող են հակաժողովրդավարական գաղափարներ քարոզվել և նման դեպքում Նիդերլանդների կառավարությունը հարկադրված կլինի միջամտել։ Վարչապետի կարծիքով թուրքական դպրոցները չեն նպաստի թուրք ներգաղթյալների՝ տեղի հանրությանը ինտեգրվելու գործընթացին։ Նա հիշեցրել է, որ թուրք երեխաները ամեն դեպքում նաև Նիդերլանդների քաղաքացիներ են և երկրի իշխանությունները կարևորում են նրանց՝ հասարակության մի մասը լինելու հանգամանքը։
Նիդերլանդների իշխող կոալիցիայի անդամ VVD կուսակցությունն էլ նկատել է տվել, որ Թուրքիան հետզհետե հեռանում է ժողովրդավարական արժեքներից, իսկ Էրդողանը ջանում է «իր թևի տակ առնել» եվրոպաբնակ թուրքերին։ Կուսակցությունը կոչ է արել Անկարային հանգիստ թողնել եվրոպացի թուրքերին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել։
Նմանատիպ գնահատական է տվել թուրքական դպրոցներին նաև Նիդերլանդների կառավարության դաշնակից D66 կուսակցությունը։ Վերջինս մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ Անկարան է հոլանդաբնակ թուրքերի փոխարեն որոշում, թե վերջիններս որ դպրոցը պիտի գնան կամ ում պիտի ընտրեն։
Երկրի մյուս առաջատար կուսակցությունները ևս հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով՝ կոչ անելով ոչ մի դեպքում թույլ չտալ Նիդերլանդներում թուրքական դպրոցների բացումը։ Նման դպրոցների բացման նախագիծը մտահոգիչ է համարել նաև Նիդերլանդների խորհրդարանը։
Հավելենք, որ Թուրքիայի սահմաններից դուրս բնակվող թուրք երեխաների համար նախատեսված վերոհիշյալ կիրակնօրյա դպրոցները կբացվեն արդեն առաջիկա օրերին։ Դրանց նպատակն է թուրք երեխաներին սովորեցնել թուրքերեն և թուրքական մշակույթ կամ թույլ չտալ, որպեսզի դրանք մոռացվեն։ Դասերը կլինեն շաբաթական ընդամենը 5 ժամ, որից 2 ժամը նվիրված կլինի թուրքերենին, 3-ը՝ պատմությանը, կրոնին, արվեստին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |