Միջազգային08:09, 22 Օգոստոս 2018
Գերմանացիները չեն ողջունում Թուրքիային ֆինանսապես օգնելու առաջարկը․ սոցհարցում

Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը (SPD) առաջարկել է երկրի կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիային։ Այս առաջարկը երկրում բուռն քննարկումների պատճառ է դարձել։
Գերմանական «Die Welt» թերթի պատվերով հասարակության շրջանում անցկացված հարցումները փորձել են պարզել հանրության վերաբերմունքը SPD կուսակցության նախագահ Անդրեա Նահլեսի կողմից հնչեցված վերոնշյալ առաջարկին։
2018թ․ օգոստոսի 20-21-ին անցկացված հարցումներին մասնակցել է 5․051 մարդ։ Հարցվածների 71 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիային աջակցելու նախագծին, 22 տոկոսը հայտարարել է, որ համաձայն է Նահլեսի առաջարկի հետ, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցումների արդյունքում պարզվել է նաև, որ Թուրքիային աջակցելու առաջարկով հանդես եկած SPD կուսակցության հետևորդների միայն 46 տոկոսն է ողջունել Նահլեսի նախագիծը, իսկ 42 տոկոսը դեմ է արտահայտվել։
Հավելենք, որ Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական» միության (CDU) գլխավոր քարտուղար Աննեգրետ Քրամպ-Քարրենբաուերը օգոստոսի 20-ին հայտարարել էր, որ այս պահին կանցլեր Անգելա Մերկելը չի նաատեսում Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրել։ Կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը ևս նշել էր, որ Գերմանիայի կողմից Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ թեմա այս պահին օրակարգում չկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։
Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ վերջին անգամ կողմերը համաձայանգիրը երկարաձգել են 2010-ին՝ 15 տարի ժամկետով։
Թուրքիայի Սաքարյա նահանգի Գեյվե շրջանում երկու օր է, ինչ ուժգին անտառային հրդեհներ են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |