11:28, 21 Օգոստոս 2018
Իրանի նախագահը հայտարարել է Թուրքիայի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին: Ռոհանին նման միտք է հայտնել մայրաքաղաք Թեհրանում իրանական արտադրության «Kevser» կործանիչի շնորհանդեսին ունեցած ելույթի ժամանակ:
Իսլամական հանրապետության նախագահը հայտնել է, որ իրենք ցանկանում են ավելի քիչ ծախսերով ավելի արդյունավետ զենքեր արտադրել՝ հավաստիացնելով, որ Իրանն այդ ուղղությամբ արդեն իսկ զգալի արդյունքների է կարողացել հասնել:
Ըստ Ռոհանիի՝ իրենք կարող են ռազմական ոլորտում համագործակցել բարեկամ երկրներից Թուրքիայի և Պակիստանի հետ և համատեղ աշխատանքի շնորհիվ ռազմական ինքնաթիռ արտադրել: Նախագահը նշել է, որ այս 3 երկրները համատեղ կործանիչ արտադրելուց ավելի մեծ ներուժ ունեն: Նա նաև քննադատել է նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ ավելացնելով, որ Իրանը կողմ է հարևան երկրների միջև ավելի սերտ համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |