Քաղաքական08:57, 21 Օգոստոս 2018
Թրամփ. «Կարծում եմ Թուրքիայի արած քայլերն ահավոր սխալ են»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Reuters» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված վիճակի մասին։
Լարվածությունը պայմանավորված է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով։ Չնայած բոլոր ճնշումներին և պատժամիջոցներին՝ Թուրքիան առայժմ ազատ չի արձակում Բրանսոնին։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Թրամփը խոստովանել է, որ Բրանսոնի ազատ արձակման դիմաց դիմել է Իսրայելին, որպեսզի այնտեղից ազատ արձակվի Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանը, ով մեղադրվում էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։ Եվ Օզքանն ազատ է արձակվել։
«Էրդողանի համար ապահովեցի Օզքանի ազատ արձակումը։ Ակնկալում եմ, որ Էրդողանի մոտ գտնվող այդ անմեղ և հիանալի քրիստոնյա մարդը, ով նաև հրաշալի հայր է, Թուրքիայից դուրս կգա։ Կարծում եմ այն, ինչ Թուրքիան անում է, շատ մտահոգիչ է։ Կարծում եմ Թուրքիայի արած քայլերն ահավոր սխալ են։ Որևէ զիջում չի լինելու», -ասել է Թրամփը։
Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներին՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ իրեն բնավ չի հետաքրքրում, թե արդյո՞ք դրանցից կտուժեն 3-րդ երկրնները, թե ոչ։
«Ոչ մի մտահոգություն չունեմ։ Դա այնպիսի գործ է, որ հարկ է անել։ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցում զիջում չի լինելու։ Ես Թուրքիան և թուրք ժողովրդին սիրում եմ։ Ինչպես գիտեք, մինչև հիմա Էրդողանի հետ շատ լավ հարաբերություններ ունեի։ Իրար լավ էինք հասկանում։ Շատ լավ հարաբերություններ կային։ Սակայն միակողմանի ճանապարհ չի լինում։ Միակողմանի ճանապարհներ ԱՄՆ-ի համար այլևս չեն լինելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Օրակարգում են եղել Գազայում տիրող իրավիճակն ու մի շարք այլ հարցեր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |