Տարածաշրջան08:14, 17 Օգոստոս 2018
Էրդողանը, Ռուհանին և Պուտինը եռակողմ ձևաչափով կբանակցեն Թեհրանում

Սեպտեմբերի սկզբին Թեհրանում ծրագրվում է անցկացնել Սիրիայի հարցով գագաթնաժողով, որին մասնակցելու են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Իրանը համարվում են Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավոր երկրներ։
Այն, որ նախատեսվում է անցկացնել նման գագաթնաժողով, հաստատվել է, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի պատկան մարմինների կողմից։
Մասնավորապես Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախորդ շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր. «Ծրագրվում է նման հանդիպում անցկացնել Թեհրանում սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»։
Նման հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նշվում է, որ նախագահները քննարկելու են առաջին հերթին Սիրիայի անվտանգության գոտիների հարցը, այդ թվում նաև Իդլիբ շրջանի հարցը, որտեղ այժմ իրավիճակ խիստ թեժ է։ Դա պայմանավորված է ահաբեկչական համարվող «Ալ Նուսրա» կազմակերպության հարձակումներով, ինչպես նաև Սիրիայի կառավարական ուժերի՝ Իդլիբ զորքեր մտցնելու ցանկությամբ։
Սիրիայի հարցով այս եռակողմ բանակցությունները կոչվում են Աստանայի գործընթաց, քանի որ սիրիական ճգնաժամի շուրջ այս ձևաչափով բանակցությունները սկսվել են 2017-ին Ղազախստանի մայրաքաղաքում:
Նախորդ երկու գագաթնաժողովները տեղի են ունեցել Սոչիում և Անկարայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։
Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։
Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |