Տարածաշրջան09:18, 16 Օգոստոս 2018
iPhone-ներ կոտրած ազգայնական թուրքերը զավեշտալի վիճակում են հայտնվել (տեսանյութ)

Թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» կողմնակիցները տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե ինչպես են կոտրում iPhone հեռախոսներ՝ ի նշան բողոքի ընդդեմ ԱՄՆ-ի։ Պատճառը վերջինիս կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներն են։
Թուրք երիտասարդներից մեկը գետնին դրված iPhone-նները մուրճով սկսել է կոտրել։
Ընթացքում վանկարկել է.
«Այս մեկը Ալլահի համար, այս մեկը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի համար, այս մեկը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի համար, այս մեկը հայրենիքի համար, այս մեկն էլ մեր դրոշի համար»:
Դրանից վայրկյաններ անց, երիտասարդներից մեկի գրպանից հնչել է iPhone հեռախոսի զանգ, արդյունքում թուրք երիտասարդները հայտնվել են չափազանց զավեշտալի իրադրությունում։
Տեսանյութը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Շատ օգտատերեր կասկած են հայտնել, թե արդյոք կոտրված բջջային հեռախոսները իրոք iPhone-ներ են եղել, թե ոչ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |