Միջազգային07:15, 15 Օգոստոս 2018
ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ն արձագանքել են Թուրքիա-ԱՄՆ լարվածությանը

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն արձագանքել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջացած լարվածությանը։ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի խոսքը՝ առանց նշելու վերջինիս անունը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ապացուցել են, որ կարող են միշտ համաձայնության գալ համերաշխության և միմյանց պաշտպանելու հարցում», - ասել է պատոնյան։
Նա հավելել է, որ դաշինքի անդամների միջև երբեմն կարող են հակասություններ ծագել, սակայն դա չի կարող ազդեցություն ունենալ դաշինքի ներսում հիմնական հարցերի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնությունների վրա։ Ըստ նրա՝ այդ տարաձայնությունները միայն երկկողմ հարաբերությունների մակարդակում են մնում։
Իսկ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը իր հերթին հայտարարել է, որ թե ԱՄՆ-ն, թե Թուրքիան շատ կարևոր երկրներ են և կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ծագած տարաձայնությունները կլուծվեն երկկողմ երկխոսության մակարդակում և դուրս չեն գա երկկողմ հարաբերությունների սահմաններից։
«Երկկողմ խնդիրները կարող են դուրս գալ այդ երկու երկրների հարաբերությունների սահմաններից, սակայն մենք դա չենք ցանկանում։ Չենք ուզում տեսնել, թե ինչպես է այդ լարվածությունը տարածվում ԱՄՆ–ի և Թուրքիայի սահմաններից դուրս», - ասել է Դյուժարիկը լրագրողների հետ զրույցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունաստանը որոշում է կայացրել ինչև 12 ծովային մղոն ընդլայնել իր տարածքային ջրերն Էգեյան ծովում։

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր արել Թուրքիայում ընթացող դատական պրոցեսների վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |