Տարածաշրջան12:57, 14 Օգոստոս 2018
Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների ետևում, որից հետո արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել։
Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում Ղարաբաղի, Սիրիայի Իդլիբի քաղաքի, Բալկանների և Ուկրաինայի հարցերը։
Այն, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սակայն Չավուշօղլուն որևէ կերպ չի անդրադարձել Ղարաբաղի թեմային։
Օրակարգային հարցը եղել է Իդլիբում տիրող իրավիճակը, որի մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է.
«Այս պահին պարզ է Իդլիբում տիրող իրավիճակը։ Մենք 12 դիտակետ ենք հիմնել այնտեղ։ Դրանց նպատակն է նախապես իմանալ հնարավոր բախումների մասին: Իդլիբում 3մլն փախստական կա, սակայն ահաբեկիչներ էլ կան։ Վերջիններս այստեղ են եկել Հալեպից և Արևելյան Գութայից։ Այդ ահաբեկչական խմբավորումներն Իդլիբի ներսում ահաբեկում են խաղաղ բնակչությանը, ինչպես նաև Սիրիայի ընդիմադիր ուժերին։ Մենք Ռուսաստանի և մյուս գործընկերների հետ պետք է ունենանք մեկ ռազմավարություն, որի արդյունքում կտարբերակենք ահաբեկիչներին։ Սակայն, եթե մենք ասենք ահաբեկիչ և ռմբակոծենք Իդլիբը, ապա կոտորած տեղի կունենա։ Պետք է կարողանանք ահաբեկիչներին տարբերել չափավոր ընդդիմադիրներից։ Դա Սիրիայի ապագայի համար կարևոր է»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Իդլիբում Ալ-Նուրսա ահաբեկչական կազմակերպությունը զինված հարձակումներ է գործել։ Դրանց ժամանակ հարձակման է ենթարկվել հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |