• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 23:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:39, 13 Օգոստոս 2018

Ադրբեջանում ազատ է արձակվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդը

Ադրբեջանում ազատ է արձակվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդը

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՌԵԱԼ («Հանրապետական այլընտրանք») կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը ազատ է  արձակվել:  Շեքիի դատարանը 2 տարի փորձաշրջանով պայմանական ազատ արձակման որոշում է կայացրել և արգելել է Մամեդովին լքել երկիրը:

Նշենք, որ ՌԵԱԼ-ը ընդդիմադիր քաղաքական շարժում էր, որը դեռևս 2017թ. հոկտեմբերին հայտարարել էր շարժման՝ կուսակցության վերածվելու մասին: Շարժման և կուսակցության առաջնորդը համարվում է Իլգար Մամեդովը, ով ձերբակալվել էր 2013թ․ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած հուզումների համատեքստում:

Դեռևս 2014թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել Մամեդովին առանց նախապայմանի ազատ արձակելու մասին: Սակայն Ադրբեջանը հրաժարվել էր  կատարել այդ որոշումը, ինչի կապակցությամբ 2017թ. դեկտեմբերին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն դատական քննություն էր սկսել:

2018թ. հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանի ժամանակ ընդունվել են ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի համար անհրաժեշտ պայմանները, որում մեծ տեղ է հատկացված քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ազատ ու անկախ մամուլին, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանը

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում
11:43, 28 օգոս
Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Աշխարհի 50 ամենագեղեցիկ գյուղերի ցանկում կա նաև գյուղ Թուրքիայից
16:22, 26 օգոս
Աշխարհի 50 ամենագեղեցիկ գյուղերի ցանկում կա նաև գյուղ Թուրքիայից

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում
Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»
Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»

Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}