• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Հուլիս, 2025
Երկուշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:06, 31 Հուլիս 2018

Գերմանացի քաղաքական գործիչները դեմ են Էրդողանի այցին

Գերմանացի քաղաքական գործիչները դեմ են Էրդողանի այցին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սեպտեմբերին նախատեսված պաշտոնական այցը Գերմանիա գերմանացի քաղաքական գործիչների կողմից միանշանակ չի ընդունվել:  Հարցի շուրջ gերմանացի քաղաքական գործիչները երկու հակադիր ճամբարներում են հայտնվել։ Մի մասը դեմ է Էրդողանի այցին, իսկ մյուս մասը` կողմ։ 

Էրդողանի այցին դեմ արտահայտված քաղաքական գործիչներից է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը։ Վերջինս գերմանական «Funke»-ին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը ժողովրդավար երկրի նախագահ 
չի հանդիսանում և այդ իսկ պատճառով հարկ չկա նրա համար նման ընդունելություն կազմակերպել։ Թուրք պատգամավորը դժգոհել է , որ այցը պաշտոնական է լինելու:

Էրդողանի այցին դեմ է արտահայտվել նաև ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության անդամ Ալիս Վեյդելը։ Նա մասնավորապես  ասել է.

«Էրդողանը պետք է մնա իր տանը։ Գերմանիան կտրականապես չպետք է թույլ տա, որ  Էրդողանը քարոզչություն իրականացնի Բեռլինում»։

Միջանկյալ նշենք, որ Էրդողանը Գերմանիայում կայանալիք այցի ժամանակ պատրաստվում է նաև հանդիպել տեղի թուրքական համայնքի հետ։

Իսկ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցության անդամ և Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Հայկո Մաասը դեմ չէ Էրդողանի այցին։
«Ինձ համար երբեք համոզիչ չի եղել այն պնդումը, որ դժվար գործընկերոջ հետ հնարավոր չէ խոսել»,-ասել է նա:

Թուրքիայի նախագահի այցին դեմ չէ նաև Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU) կուսակցությունը։ Վերջինիս անդամ  Էլմար Բրոքը ասել է.

«Մենք նախկինում էլ խալիներ ենք փռել արյունոտ ձեռքերով նախագահների առջև։ Եթե միայն ժողովրդավար առաջնորդների ընդունենք, ապա Գերմանիան մոտ ապագայում միջազգային ասպարեզում միայնակ կմնա»։

Աղբյուր`    Mynet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
15:24, 04 հուլ
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
16:10, 02 հուլ
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
12:20, 02 հուլ
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}