Տարածաշրջան12:22, 27 Հուլիս 2018
Թուրքիայում սպանված ռուս դեսպանի գործով նոր կալանավորված կա

Թուրքիայում 2016թ. դեկտեմբեր 19-ին լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կարլովի գործով հետաքննությունը շարունակվում է:
Գործի շրջանակներում կա նոր կալանավորված։ Վերջինս ոմն Գ. Ուֆուքն է, ով նախկին ոստիկան է։ Ոստիկանությունը պարզել է, որ Ուֆուքը կապեր է ունեցել ռուս դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի հետ։ Հայտնի է, որ Ուֆուքը, Ալթընթաշի հետ միասին ավարտել է միևնույն դպրոցը։ Նրանք մշտապես կապեր են ունեցել իրար հետ։
Կալանավորվածին առաջադրվել է «գյուլենական համայնքին անդամակցելու» մեղադրանք, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն մեղադրյալը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքները։
Հիշեցնենք, որ հարձակումն իրականացրած Մևլութ Մերթ Ալթընթաշը եղել է ոստիկանության աշխատակից: Նա մտել է թանգարան Կարլովի ելույթի ժամանակ, նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել ռուս դեսպանի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |