Տարածաշրջան11:11, 24 Հուլիս 2018
Էրդողան «Հիտլերի հոգին վերածնվել է Իսրայելի ղեկավարների մեջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովին։ Ի թիվս այլ հարցերի՝ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինում Իսրայելի հրթիռակոծություններին։
Դատապարտելով Իսրայելի վարած տարածաշրջանային քաղաքականությունը՝ ասել է.
«Այն, ինչ Իսրայելն անում է Պաղեստինում, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Իսրայելը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ահաբեկչական պետություն է։ Պաղեստինցիները ոչ մի հանցանք չեն գործել, նրանք միայն սեփական տարածքներն են պաշտպանում։ Ոչ մի տարբերություն չկա Հիտլերի՝ արիական ռասայի մասին պնդումների և Իսրայելի այն քաղաքականության միջև, ըստ որի, այս հնամենի հողերը պատկանում են հրեաներին։ Հիտլերի հոգին վերածնվել է Իսրայելի ղեկավարների մեջ»։
Վերջում Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։
Հիշեցնենք, որ Պաղեստինի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախօրեին Իսրայելի զինվորները Բեթխեհեմի գիշերային հարձակման ժամանակ սպանել էին 1 պաղեստինցի երիտասարդի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |