Հասարակական08:57, 19 Հուլիս 2018
Զանգվածային թունավորման դեպք Թուրքիայում

Թուրքիայի ծովափնյա Իզմիր նահանգի Ալիաղա շրջանի գործարաններից մեկում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Տեղի ունեցածի հետևանքով հոսպիտալացվել է 700 բանվոր։
Վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է ընթրիքից անմիջապես հետո։
Ոմանց հիվանդանոց են տեղափոխել հենց երեկոյան, իսկ ոմանց էլ՝ առավոտյան։
Նշվում է, որ բանվորները վաղուց էին դժգոհում սնունդ մատակարարող ընկերությունից։ Եվ նախկինում էլ գրանցվել են թունավորման դեպքեր։ Ընկերության աշխատակիցները խոստացել էին, որ կձեռնարկեն միջոցներ նման դեպքերը բացառելու համար, բայց փաստորեն ապարդյուն։
Բանվորներից մեկը դժգոհել է.
«Ես պաշտոնյաների ուշադրությանն եմ հրավիրում կատարվածի վրա։ Նրանք չեն մտահոգվում բանվորների առողջական վիճակով։ Ո՞վ է մեր մասին մտածելու»։
Մեկ այլ բանվոր էլ ասել է.
«Կամ սնունդ մատակարարող ընկերությունը կփոխվի, կամ էլ մենք բոլորս կմեռնենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Համագործակցության մասին համապատասխան փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել 2025-ի վերջին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |