Մշակութային07:32, 18 Հուլիս 2018
Հայոց լեզու ուսումնասիրած թուրք երիտասարդը հազվագյուտ գրքերի հավաքածու ունի

Թուրքիայի քաղաքացի, թուրքական էրջիես համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտ 23-ամյա Բաթուհան Յուքսելը 13 տարում հավաքել է մոտ 2000 հազվագյուտ գրքեր և հենց տան մեջ խանութ բացել։
Խանութի անվանումն է «Kitabistan» (Գրքաստան)
Գրքերի յուրահատկությունն այն է, որ դրանք առաջին տպագիր օրինակներն են։ Որոշ գրքեր հայտնաբերվել են պատահական կերպով։ Օրինակ՝ ֆրասիացի հանրաճանաչ ռեալիստ գրող Էմիլ Զոլայի «Նանա» վեպը նա գտեել է աղբամանից։ Այդ գիրքը հրատարակվել է 1942թ.։
«10 տարեկանից սկսած հավաքում եմ առաջին հրատարակչության գրքեր։ Այս պահին ունեմ մոտ 2000 գիրք, որոնք բավական հնամենի են։ Սրանց կողքին ունեմ շատ հին հանդեսներ և տարբեր իրեր։ Կան նաև բազմաթիվ գրողների նոթեր»,- պատմել է Յուքսելը։
Նրա գլխավոր նպատակներից է գտնել ավելի ընդարձակ տարածք և գրքերը այնտեղ տեղափոխել, որպեսզի հաճախորդների համար առավել հարմար մթնոլորտ ստեղծվի։
Հազվագյուտ գրքերի մեջ կան բազմաթիվ հին օսմանյան ժամանակաշրջանի գրքեր։ Կա նա օսմաներեն-թուրքերեն հին բառարան։
«Սա ինձ համար հիվանդության պես մի բան է։ Համալսարանն ավարտելուց հետո այստեղ եկա։ Ես Էրջիես համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտ եմ։ Կարող էի ուրիշ գործով զբաղվել, բայց այս գործը ինձ գտավ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |