• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հունիս, 2025
Կիրակի 16:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:33, 18 Հուլիս 2018

Սկանդալային թուրք շոումենը կասկածվում է Իսրայելի լրտեսը լինելու մեջ (լուսանկար)

Սկանդալային թուրք շոումենը կասկածվում է Իսրայելի լրտեսը լինելու մեջ (լուսանկար)

Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել հուլիսի 11-ին ձերբակալել սկանդալային շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարի գործը։ Նա կասկածվում է դրամաշորթության, լրտեսության, մանկապղծության և փողերի լվացման մեջ։

Օքթարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Գործի շրջանակներում Օքթարը հարցաքննվել է, որի ընթացքում պատասխանել է ոստիկանների բազմաթիվ հարցերին։

Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ Օքթարի հաղորդման հյուրերից է եղել իսրայելցի պատգամավոր Յեհուդա Գլիկին։ Պարզվել է նաև, որ իսրայելցի պատգամավորի հետ Օքթարը բավական սերտ հարաբերությունների մեջ է։ Գլիկը նույնիսկ մասնակցել է Օքթարի կողմից կազմակերպած ճաշկերույթներից մեկին։

Նշվում է, որ իբր Օքթարը մի շարք տեղեկություններ է հաղորդել իսրայելցի պատգամավորներին։

Թուրքական պարբերականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օքթարը լռել է, երբ քննիչը նրան հարցրել է, թե արդյոք նա Իսրայելի լրտեսն է Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Օքարը Թուրքիայում հայտնի է որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծել էր կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքարում էր Դարվինի տեսության դեմ։ Նա մոտ 300 գրքի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Էվոլյուցիայի տեսության տապալումը» խորագրով գիրքն էր։ 

Աղբյուր`    Sabah

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ծխախոտն ամեն օր խլում է մոտ 300 մարդու կյանք
14:34, 30 մայ
Թուրքիայում ծխախոտն ամեն օր խլում է մոտ 300 մարդու կյանք

Թուրքիայի առողջապահության նախարարության և տարբեր քաղաքացիական ու հասարակական կազմակերպություններ տվյալներ են հրապարակել։

2016-ից մինչև այսօր Թուրքիայից Սիրիա է վերադարձել 1 մլն 126.000 մարդ
14:18, 29 մայ
2016-ից մինչև այսօր Թուրքիայից Սիրիա է վերադարձել 1 մլն 126.000 մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան տվյալներ է հրապարակել Թուրքիայից Սիրիա վերադարձած սիրիացիների թվի վերաբերյալ։

Որո՞նք են Թուրքիայի ամենաթանկարժեք ապրանքանիշները
12:16, 29 մայ
Որո՞նք են Թուրքիայի ամենաթանկարժեք ապրանքանիշները

2025-ի տվյալներով, ցանկում տեղ է գտել 125 ապրանքանիշ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}