Իրավական12:25, 17 Հուլիս 2018
Թուրքիայում շարունակվում են քրդամետ կուսակցության պատգամավորների դեմ դատական հետապնդումները

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններից հետո ևս շարունակվում են քրեական հետապնդումները քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների նկատմամբ:
Այս անգամ էլ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԺԴԿ-ական պատգամավորներ Մուսա Ֆարիսօղուլլարի և Ռեմզիյե Թոսունի նկատմամբ: Պատճառն այն է, որ պատգամավորներն օրեր առաջ մասնակցել են թուրքական անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալներից մեկի հուղարկավորությանը:
Հաղորդվում է, որ սպանված ՔԲԿ-ականը եղել է կառույցի Սևծովյան տարածաշրջանի պատասխանատու Մեհմեթ Յաքըշըրը, ով հայտնի է եղել Զեյնել կեղծանվամբ:
Քուրդ պատգամավորներին «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ 2016թ. Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ պատգամավորների անձեռնմխելիության մասին սահմանադրության համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարվեցին: Այնուհետև բազմաթիվ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին: Հարուցված քրեական գործերով անձեռնմխելությունից զրկվեցին, ապա նաև ձերբակալվեցին քրդամետ կուսակցության մի շարք պատգամավորներ: Այս պահին դեռևս շարունակվում են կալանավորված մնալ ԺԴԿ-ի նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը և մոտ մեկ տասնյակ ԺԴԿ-ական նախկին պատգամավորներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։
Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |