Տարածաշրջան09:59, 12 Հուլիս 2018
Այսօր Թուրքիայի խորհրդարանը կունենա նոր նախագահ

Հուլիսի 12-ին Թուրքիայի խորհդարանում կայանալու են մեջլիսի նախագահի ընտրություններ։ Հունիսի 24-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիս անցած 5 կուսակցություններից 4-ը առաջադրել են իրենց թեկնածուներին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության թեկնածուն նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն է։ Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուն լինելու է Էրդողան Թոփրաքը։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (ԺԴԿ-HDP) առաջադրել է Մերալ Դանըշ Բեշթաշի, իսկ ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությունը՝ Հայրեթթին Նուհօղլուի թեկնածությունը։
Խորհրդարանի նախագահն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ։ Ընտրության համար նախատեսված է 3 փուլ։ Առաջին երկու քվեարկության ժամանակ թեկնածուն պետք է ստանա խորհրդարանի անդամների ընդհանուր թվի երկու երրորդի (400քվե) ձայները, իսկ երրորդ փուլում՝ 50+1 (301) քվե:
Թուրքիայի մեջլիսի նախկին նախարարը Իսմայիլ Քահրամանն էր։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |