Տարածաշրջան13:58, 12 Հուլիս 2018
Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանում և Ուկրաինայում օպերացիա է իրականացրել (լուսանկարներ)

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն Ադրբեջանում և Ուկրաինայում հատուկ գործողություններ է իրականացրել գյուլենական համայնքի հետ կապերի մեջ կասկածվող մարդկանց հայտանաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Վերջինիս ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Ադրբեջանում մասնավորապես ձերբակալվել է Իսա Օզդեմիր անունով մի մարդու։ Նա զբաղվում էր Ադրբեջանում գյուլենական համայնքի գաղափարախոսության տարածմամբ։ Ժամանակին համարվել է Ադրբեջանում գյուլենական համայնքի պատասխանատուներից մեկը։
Ուկրաինայում էլ Թուրքիայի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Սալիհ Զեքի Յիղիթ անունով մի մահմեդական հոգևորականի (իմամ)։ Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Յիղիթը գյուլենական համայնքում ազդեցիկ դեր է ունեցել։ Մասնավորապես նրա միջոցով մի շարք երկրներից ֆինանսական միջոցներ են ուղարկվել, որոնցով գյուլենական դպրոցներ և այլ հաստատություններ են կառուցվել։
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո նա Թուրքիայի Մերսին քաղաքից փախուստի էր դիմել։ Գտնվում էր հետախուզման մեջ։
Ձերբակալվածները արդեն տեղափոխվել են Թուրքիայ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |