09:20, 11 Հուլիս 2018
Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ Հանրապետություն այցերից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Բրյուսել։ Այնտեղ Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում։
Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Էրդողանի երրորդ արտերկրյա այցն է։
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցելու են Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, Գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանն իր գործընկերների հետ կքննարկի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի հարցը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական։
Էրդողանը նաև առանձին հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։
Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։
Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |