Ղարաբաղ07:47, 11 Հուլիս 2018
Էրդողանը Բաքվում խոսել է Արցախի և Նախիջևանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ օր հետո՝ հուլիսի 10-ին առաջին պաշտոնական այցն է կատարել Ադրբեջան: Բաքվում Էրդողանն այցելել է Հեյդար Ալիևի շիրմին, Բաքվի Շեհիդների պուրակ:
Պաշտոնական արարողակարգից հետո Էրդողանն առանձնազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Արցախին և Նախիջևանին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղ-Նախիջևան հարցի» հանգուցալուծման գործում արել են հնարավոր ամեն բան և հետագայում ևս այս հարցում նույն վճռականությամբ են շարժվելու:
Թուրքիա-Նախիջևան ավտոճանապարհային խնդիրների մասին խոսելիս Թուրքիայի նախագահը հայտնել է, որ դրանք հաղթահարված են, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են երկաթգիծ կառուցել:
Նշվել է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Նախիջևանի բնակչությանն առողջապահության, կրթության հարցերում՝ նշելով, որ նախիջևանցիներն այդ ամենից կարող են օգտվել Թուրքիայի սահմանակից շրջանների համապատասխան հաստատություններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |