Տնտեսական10:10, 10 Հուլիս 2018
Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից հետո թուրքական լիրան արժեզրկվել է

Թուրքիան արդեն պաշտոնապես անցում կատարեց պետական կառավարման նախագահական համակարգին։ Հուլիսի 9-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը հաջորդեց նոր կառավարության կազմի հրապարակումը։ Այս ներքաղաքական զարգացումներն ուղեկցվեցին թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկմամբ։
Այսպես, կառավարության կազմի հրապարակումից հետո ԱՄՆ դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճեց շուրջ 4 տոկոսով՝ օրվա վերջում հասնելով 1 դոլար/4.75 լիրա հարաբերակցության։ Մինչև կառավարության կազմի հրապարակումը դոլարի փոխարժեքը 4․58 լիրա էր։
Հուլիս 10-ի վաղ առավոտյան դոլար / լիրա հարաբերակցությունը 1 / 4․72 էր։
Իսկ եվրոյի փոխարժեքը հուլիսի 9-ի երեկոյան հատել էր 5․57 լիրայի սահմանը, իսկ հուլիսի 10-ի առավոտյան մի փոքր զիջել է դիրքերը և հասել 5․55 լիրայի։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նոր կառավարությունում գանձապետարանի և ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, իսկ նախկին կառավարությունների կազմում ֆինանսների և էկոնոմիկայի ոլորտները ղեկավարած Մեհմեթ Շիմշեքը, Նաջի Աղբալը, Նիհաթ Զեյբեքչին և Լյութֆի Էլվանը նոր կառավարությունում տեղ չեն գտել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կարսում կազմակերպված «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորում»-ին ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։
Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:
Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։
Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:
Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |