Տարածաշրջան10:32, 10 Հուլիս 2018
Ադրբեջանի մեջլիսի նախագահը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականության մասին

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում, խոսել է հայ-թուրքական, թուրք-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության մասին։
Ադրբեջանցի պաշտոնյան, ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ասել է.
«Ադրբեջանի համար ամենածանր խնդիր համարվող Ղարաբաղի հարցում միջազգային հանրությանն ուղղված Թուրքիայի՝ արդարություն ցուցաբերելու կոչերը, ինչպես նաև վերջինիս նախաձեռնություններն այդ հարցում առկա երկակի ստանդարդների դեմ, բխում են թուրք և ադրբեջանցի ժողովուրդների շահերից»։
Ասադովն ընդգծել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մաս է կազմում Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնումը և զարգացումը։
«Հուսով եմ, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կընդլայնվի։ Այդ համագործակցությունը կլինի ի նպաստ մեր ժողովուրդների։ Մեր հարաբերությունները իրար հետ կապված են անքակտելի հանգույցներով»,- հավելել է Ասադովը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |