Տարածաշրջան07:06, 09 Հուլիս 2018
Խոշոր վթար Թուրքիայում. 24 զոհ և 318 վիրավոր (լուսանկարներ)
Հուլիսի 8-ին Թուրքիայում խոշոր վթար է տեղի ունեցել։ Ստամբուլից Ուզունքյոփրու շրջան մեկնող մարդատար գնացքը շրջվել է, որի հետևանքով զոհվել է 24 ուղևոր, իսկ 318 հոգի վիրավորվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով շրջվել է 5 վագոն։ Գնացքը շրջվել է այն պահին, երբ արդեն հասել էր Թուրքիայի Թաքիրդաղ նահանգ:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ և փրկարար ծառայության աշխատակիցներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմն իրենց ցավակցությունն են հղել զոհերի հարազատներին։
Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը նախորդ օրերին գրանցված հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով սողանքներ էին առաջացել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |