Տարածաշրջան08:13, 05 Հուլիս 2018
Թուրքիան Ուկրաինային կվաճառի անօդաչու թռչող սարքեր

Անկարայում տեղի է ունեցել թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ։
Դրա ընթացքում ստորագրվել է պաշտոնական Կիևին թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման և համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ հուշագիր։ Իր հերթին թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինական «Ան-178» բեռնատար ինքնաթիռների գնման հարցում:
Բացի վերոնշյալ ԱԹՍ-ներից թուրքական կողմը Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կմատակարարի առաջատար տեխնոլոգիաներ ու կապի ոլորտում ծրագրային ապահովումներ։
Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել թուրք-ուկրաինական հատուկ բյուրո, որը կզբաղվի զրահապատ մեքենաների շարժիչների արտադրությամբ։
Քննարկվել է նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ, տանկեր արտադրելու հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |