Ղարաբաղ08:19, 05 Հուլիս 2018
Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը Հայաստանին «օկուպանտ» է անվանել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության Ստամբուլի պատգամավոր ծագումով ադրբեջանցի Շամիլ Այրըմը, ով նաև թուրքական «Marmara group» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահն է, խոսել է թուրք ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի մասին։
Առաջ քաշելով հակամարտության վերաբերյալ թուրք-ադրբեջանական անհեթեթ պնդումները` պատգամավորը մասնավորապես ասել է․
«Ադրբեջանի անկախացումից ի վեր ես միշտ գնում եմ այնտեղ։ Ցանկացած հարթակում պայքար եմ մղում հայկական լոբբիի դեմ մեր օկուպացված հողերի համար։ Հայաստանն օկուպանտ պետություն է։ Նրանք պետք է դուրս գան ադրբեջանական հողերից։ Նոր շրջանում էլ որպես պատգամավոր շարունակելու եմ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի հարցում, որը Ադրբեջանի արդար գործն է։ Այսօր Ադրբեջանը այնպիսի պետություն է, որը տարածաշրջանում զարգանում է ամեն օր։ Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ուժեղ Ադրբեջանը բարեկամներին վստահություն է ներշնչում, իսկ թշնամիներին՝ վախ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |