Միջազգային15:17, 05 Հուլիս 2018
ԵԽ պատգամավոր․ «Առաջիկա 5 տարում Թուրքիան պիտի մոռանա ԵՄ անդամակցության մասին»

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին։
«Անցյալ տարի Վենետիկի հանձնաժողովի զեկույցից հետո մենք ԵԽ-ի անունից հայտարարել էինք, որ եթե վերջին սահմանադրական փոփոխություններն առանց խմբագրման կյանքի կոչվեն, ապա մենք հանդես կգանք Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները ֆորմալ առումով դադարեցնելու կոչով։ Ցավոք, հիմա եկել է հենց այդ պահը։ ԵԽ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Ցավոք, Թուրքիայի իշխանությունների կողմից էլ որևէ փոփոխութուն չկա։ Նման պայմաններում առնվազն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է մոռանալ անդամակցության բանակցությունների մասին», նշել է Փիրին։
Նա հավելել է, որ Թուրքիան արդեն հատել է անթույլատրելիի սահմանը և այս տարվա Թուրքիայի զեկույցում անպայման կոչ կարվի դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները։
Հոլանդացի զեկուցողը հիշեցրել է, որ Թուրքիայի դատական համակարգն անկախ չէ, իսկ խորհրդարանն այլևս զուրկ է օրենսդիր-վերահսկողի իր լիազորություններից։
«Քանի դեռ այս սահմանադրությունն ուժի մեջ է, և Թուրքիայում շարունակում է անփոփոխ մնալ մարդու հիմնարար իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների ոլորտում առկա վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք և կարողանանք տեսնել, որ մեր հարաբերություններնառկա պայմաններում չեն կարող հեռուն գնալ», - նշել է Փիրին։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Մաքսային միություն մտնելու հավանականությանը՝ Փիրին նկատել է, որ Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ, ընդհանուր առմամբ, բացասական վերաբերմունք չկա։ «Սակայն դա չպետք է ընկալվի որպես քաղաքական նվեր՝ ի պատասխան Էրդողանի ճնշումներին։ Կարծում եմ դա է պատճառը, որ վերջին ամիսներին Բեռլինն առանձնապես չի ցանկանում Մաքսային միության ընդլայնման բանակցություններ սկսել» , -հավելել է հոլանդացի պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։

Թուրքիան ամենաթանկ երկիրն է համարվել սննդամթերքի գնաճի ցուցանիշով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։
Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։
Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |