Տարածաշրջան07:49, 04 Հուլիս 2018
Թուրք օդաչուները սկսում են ուսումնական թռիչքներ կատարել F-35-երով

Թուրք օդաչուներն ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Լյուք ավիաբազայում սկսել են ուսումնական թիռիչքներ կատարել F-35 ռազմական ինքնաթիռներով:
ԱՄՆ-ն հունիսի 21-ին ներկայացրել էր Թուրքիային տրամադրվելիք 2 F-35 կործանիչները, որոնք ԱՄՆ-ում կմնան մինչև թուրք օդաչուների վերապատրաստման ավարտը:
Ուսումնական նպատակով Արիզոնա է մեկնել 13 օդաչու և 325 հոգուց բաղկացած սպասարկող անձնակազմ, որի մեջ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ինժեներներ։ Թուրքական պատվիրակությունը գլխավորում է գնդապետ Զիյա Քաբասաքալը։
Վերապատրաստման ընթացքում թուրք օդաչուները ոչ միայն ուսումնական թռիչքներ կիրականանցնեն, այլև կծանոթանան F-35-ների տեխնիկական հնարավորություններին և տեխնոլոգիաներին։
Նրանք ԱՄՆ-ում կմնան մոտ 1 տարի, որից հետո կվերադառնան Թուրքիա և իրենց փորձը կփոխանցեն ուրիշներին։ Արդեն հայտնի է, որ այդ երկու ինքնաթիռները Թուրքիայում տեղեկայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:
Հիշեցնեք, որ ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրը առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-երի և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |