• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Մայիս, 2025
Չորեքշաբթի 06:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

10:57, 03 Հուլիս 2018

Ադրբեջանական «Շահդենիզ -2» հանքավայրը սկսել է գազ մատակարարել Թուրքիային

Ադրբեջանական «Շահդենիզ -2» հանքավայրը սկսել է գազ մատակարարել Թուրքիային

Մեկնարկել  է «Շահդենիզ-2» հանքավայրի շահագործումը։ Հունիսի 30-ից սկսվել է Ադրբեջանից բնական գազի մատակարարումը Թուրքիային։

Թուրքական մամուլի համաձայն՝ «Շահդենիզ-2»-ը «Հարավային գազային միջանցքի» առաջին օղակն է, որով առաջիկայում նախատեսվում է ադրբեջանական գազը արտահանել եվրոպական երկրներ։

Շուրջ 28մլրդ դոլար արժողությամբ «Շահդենիզ-2» նախագծի բաժնետերերն են «British Petrolium»-ը  (28․8%), ադրբեջանական «Հարավային գազային միջանցքը» և «SOCAR» պետական նավթային ընկերությունը (համատեղ մասնաբաժինը՝ 16․7%), «Türkiye Petrolleri» բաժնետիրական ընկերությունը (19%), մալազիական «PETRONAS» ընկերությունը  (15․5%), ռուսական «LUKOIL» ընկերությունը (10%) և իրանական «NICO» ընկերությունը (10%)։

«Հարավային գազային միջանցք» նախագիծը ներառում է «Շահդենիզ-2» հանքավայրը, Հարավային Կովկասի գազատարը, Տրանսանատոլիական խողովակաշարը (TANAP) և Տրանս-ադրիատիկ խողովակաշարը (TAP) ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Հարավային գազային միջանցքի» միջոցով Թուրքիային ադրբեջանական գազի մատակարարումը նախատեսված է սկսել  2018-ին, իսկ դեպի եվրոպական երկրներ բնական գազի արտահանումը կսկսվի 2020-ին:

Աղբյուր`    Habertürk

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների

Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։

Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ
Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։

Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»
Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։

Հրապարակվել է ԵՄ զեկույցը Թուրքիայի մասին
Հրապարակվել է ԵՄ զեկույցը Թուրքիայի մասին

Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}