Հասարակական08:42, 02 Հուլիս 2018
Թուրքիայում պատրաստվում են մանկապիղծներին ենթարկել կաստրացիայի

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը մեկնել է Սաքարիա նահանգ, որտեղ հանդիպում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներկայացուցիչների հետ։
Բոզդաղն անդրադարձել է մի քանի ամիս առաջ Սաքարիայում սեռական բռնության հետևանքով մահացած 8-ամյա երեխայի խնդրին։
Ցավակցություն հայտնելով երեխայի ծնողներին՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը կդրվի մանկապղծության մասին օրինագիծը։ Ըստ դրա՝ բոլոր այն մարդիկ, ովքեր սեռական բռնություն կիրականացնեն երեխաների նկատմամբ, բացի ազատազրկումից կենթարկվեն նաև կաստրացիայի (ներքինացում)։
Ներքինացում - Սեռական գեղձերի (սերմնարանների կամ ձվարանների) հեռացում:
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ նման օրինագիծ նախկինում էլ պատրաստվում էին ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, բայց Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո հարցը հետաձգվել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Ֆրիդրիխ Մերցն անդրադարձել է Թուրքիային եվրոպական արտադրության կործանիչներ վաճառելու հնարավորությանը:
Օրակարգի մասին մանրամասներ, սակայն պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |