Տարածաշրջան13:20, 02 Հուլիս 2018
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ. «Թուրքիան Աֆրինում դեռ որոշ ժամանակ կմնա»

Հուլիսի 2-ին Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն օտարերկրյա լրագրողների հետ զրույցում խոսել է Սիրիայի Աֆրին քաղաքի հետագա ճակատագրի մասին։ Վերջինս այս պահին Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ է։
«Ինչպես գիտենք, աֆրինցիները ստեղծել են իրենց ավագանին, որի մեջ ընդգրկվել են քրդեր, թուրքմեններ, արաբներ։ Կամաց-կամաց նրանց են հանձվում Աֆրինի անվտանգության և ռազմական կառույցները։ Իհարկե, Թուրքիան այստեղ դեռ որոշ ժամանակ կմնա։ Ինչպես ասել էի, Թուրքիայի կողմից դեռևս շարունակվում է տեղի անվտանգության ուժերի ուսուցման և զինման գործընթացը»,-նշել է Աքսոյը։
Վերջինս նաև նկատել է տվել, որ Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո 140.000 աֆրինցի վերադարձել է հայրենի բնակավայր:
Հիշեցնենք, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով Աֆրինն անցավ Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Մինչ այդ Աֆրինը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |