Տնտեսական07:43, 02 Հուլիս 2018
Թուրքական մամուլ. Էրդողանը Աճեմօղլուին կառաջարկի ղեկավարել երկրի տնտեսությունը
Թուրքիայի քաղաքական կուլիսներում խոսվում է այն մասին, որ հնարավոր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կառավարությունում պաշտոն առաջարկի աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին:
Թուրքական «Հաբերթյուրք» թերթի հոդվածագիր Նագեհան Ալչըն այս մասին գրել է. «Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը հանդիսացող Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության կառուցվածքային խնդիրներին արմատական լուծում առաջարկող մի տեսլականով պատմական դեր կարող է կատարել: Էրդողանը միշտ եղել է բոլորին զարմացնող առաջնորդ: Նա կարող է Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը»:
Ալչըն նշել է, որ այս տեղեկությունը հիմնվում է վստահելի աղբյուրի վրա և ավելացրել. «Այն հավանականությունը, որ այս հիասքանչ լուրը իրականություն կդառնա, ինձ շատ է հուսադրում»:
Նշենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ և վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը:
«Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», - Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների պատճառով տվյալ երկրների բանկերը գործարքներում առավել զգույշ են գործում։
Իրանի քաղաքացիներն ավելացրել են իրենց ճանապարհորդությունները դեպի Թուրքիա և Ստամբուլ դեռևս հունվարին։
Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան կախված է ՌԴ-ից բնական գազի, նավթի, ածխի և նավթաքիմիական այլ ապրանքների ձեռք բերման հարցում և լավ գաղափար չէ նույնը անել նաև միջուկային էներգիայի համար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան կախված է ՌԴ-ից բնական գազի, նավթի, ածխի և նավթաքիմիական այլ ապրանքների ձեռք բերման հարցում և լավ գաղափար չէ նույնը անել նաև միջուկային էներգիայի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |