• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Հուլիս, 2025
Երկուշաբթի 13:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:08, 29 Հունիս 2018

Ըստ Չավուշօղլուի` Թրամփը կձեռնարկի քայլեր, որ F-35-երը մատակարարվեն Թուրքիային

Ըստ Չավուշօղլուի` Թրամփը կձեռնարկի քայլեր, որ F-35-երը մատակարարվեն Թուրքիային

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է մի շարք առանցքային և արդիական հարցերի շուրջ:

Մասնավորապես, թուրք պաշտոնյան  անդրադարձել է այսօր Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվելիք օգնությանը, F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրիայի քրդական ուժերին և արտակարգ դրությանը:

«Ինչպես տեսաք, նույնիսկ ընտրությունների ժամանակ արտակարգ դրությունը մարդկանց առօրյա կյանքի վրա չազդեց որևէ կերպ: Արտակարգ դրությունը ոչ թե ընտրություն էր, այլ՝ անհրաժեշտություն: Իսկ  դրա վերաբերյալ մեզ ուղղված ԵՄ-ի պահանջներն ուղղակի անարդարացի էին»:

Չավուշօղլուն հաստատել է, որ Եվրամիությունը վավերացրել է Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու նախագիծը, ինչը նրա կարծիքով կարևոր քայլ է: Ըստ նրա` այդ գումարը Թուրքիային կտրամադրվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն ետ չի կանգնի իր այդ որոշումից:

Անդրադառնալով F-35-ների շուրջ ստեղծված իրավիճակին՝ Չավուշօղլուն ասել է, որ չնայած սենատի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վավերացմանը, ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը խոսք է տվել, որ այդ ինքնաթիռները, այնուամենայնիվ, կմատակարարվեն պաշտոնական Անկարային: Նրա պնդմամբ` Թրամփը կողմ է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորվեն և ընդլայնվեն:

Չավուշօղլուն նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկատարեն իրենց խոստումը և Սիրիայի քրդական ուժերից  ետ կվերցնեն այն զենքերը, որոնք տրամադրվել էին քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքար մղելու նպատակով: 

Աղբյուր`    Star.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
12:12, 07 հուլ
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
15:24, 04 հուլ
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
16:10, 02 հուլ
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները
Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}