Տարածաշրջան09:19, 29 Հունիս 2018
Economist-ի կարծիքով Թուրքիան դառնալու է ավելի ազգայնական և բռնապետական երկիր

Բրիտանական «Economist» հանդեսը «Էրդողանը Թուրքիայում սկսում է նոր քաղաքական շրջան» վերնագրով հոդված է հրապարակել:
Դրանում կանխատեսումներ են արվում, թե ինչպիսի արտաքին և ներքին քաղաքականություն կորդեգրի Թուրքիան հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո: Ինչպես գիտենք, այդ ընտրությունների արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել էր իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում:
«Economist»-ը կանխատեսում է, որ Էրդողանի հերթական հաղթանակից հետո Թուրքիան դառնալու է ավելի իսլամիստական, ազգայնական և բռնապետական երկիր:
Հանդեսն այն կարծիքին է, որ հունիսի 24-ին տեղի ունեցած «անարդար» ընտրություններով վերացվեցին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վերջին հետքերը երկրում:
Բրիտանական հանդեսը նկատել է տալիս, որ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում անհրաժեշտ չափով եթերի հնարավորություն չի տվել Թուրքիայի նախագահի մնացած թեկնածուներին, որոնց թվում են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև ազգայնական «Լավ» կուսակցության (İP-ԼԿ) թեկնածու Մերալ Աքշեները:
Նշվում է նաև, որ Թուրքիայում ազգայնականության միտումների ավելացմանը նպաստելու է «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ), որի հետ ԱԶԿ-ն դաշինքով մասնակցեց արտահերթ ընտրություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |