Տարածաշրջան09:05, 28 Հունիս 2018
Թուրք վերլուծաբան. «Ղարաբաղի հարցում Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են»

Ամերիկյան «Brookings» ինստիտուտի Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով փորձագետ Օմեր Թաշփընարը հարցազրույց է տվել «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը: Նա անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությանը։
«Deutsche Welle»-ի լրագրողի հարցին, թե Էրդողանի իշխանության պայմաններում ինչպես կլինի ռուս-թուրքական հարաբերությունների ապագան, թուրք վերլուծաբանը պատասխանել է.
«Ըստ էության՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերություն չկա: Գրեթե չկա մեկ հարց, որի շուրջ Ռուսաստանը և Թուրքիան համակարծիք լինեն, իսկ ամենակարևոր հարցերում հակադիր բևեռներում են։ Օրինակ՝ Էրդողանը Ղրիմի վերաբերյալ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք Ռուսաստանին բնավ դուր չեն գալիս։
Ղարաբաղի հարցում ևս Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են։ Հունաստանի և Կիպրոսի հարցում Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է հույների շահերը։ Հաճախ անտեսվում են նաև Ռուսաստանի և քրդերի միջև եղած կապերը։ ԱՄՆ-ն «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Ռուսաստանը՝ ոչ։ Ճիշտ է, Թուրքիայի «սերը» Ռուսաստանի հանդեպ անպատասխան չէ, բայց միևնույն ժամանակ Թուրքիան դեռ շարունակում է ԱՄՆ-ի հետ կիսել ռազմավարական հայեցակարգ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |