Տարածաշրջան10:35, 27 Հունիս 2018
Հայտնի են դարձել Թուրքիայում վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու պայմանները

Թուրքիայում առաջիկայում ևս մեկ անգամ ժամանակավորապես կկիրառվի վճարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու կարգը: Այն կտարածվի 26 տարին լրացած Թուրքիայի զինապարտ քաղաքացիների վրա: Զինծառայությունից ազատվելու համար վճարվելիք միանվագ գումարը կկազմի 20.000 թուրքական լիրա (4.320 ԱՄՆ դոլար):
Նշվում է, որ այդ համակարգը ևս մեկ անգամ կիրառելու հետ կապված աշխատանքները սկսվել և հիմնական գծերով ավարտին էին հասցվել դեռևս նախորդ կառավարության օրոք, սակայն այս մասին կհայտարարի նոր կազմավորվելիք կառավարությունը:
Ծառայությունից ազատվելու դիմաց վճարվելիք գումարները չեն մուտքագրվելու պետական բյուջե, դրանք ծախսվելու են պաշտպանական խնդիրների լուծման ուղղությամբ:
Թուրքիայում վերոնշյալ կարգը կիրառվում է 5-րդ անգամ: 1987 թվականին գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու օրենքի ժամանակավոր կիրառման արդյունքում բանակից ազատվել է 18.433 քաղաքացի, 1992-ին՝ 35.111, 1999-ին՝ 72.290: Վերջին անգամ օրենքը այս կարգը ժամանակավորապես կիրառելու մասին օրենք ընդունվել էր 2014 թվականին: Այդ ժամանակ 27 տարին լրացած Թուրքիայի 203.000 զինապարտ քաղաքացի, վճարելով 18.000 թուրքական լիրա, ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այս խնդրի հետ կապված քայլեր կձեռնարկվեն հունիսի 24-ին երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո:
«Թուրքիայի զինված ուժերն արդեն զգալիորեն անցել են պրոֆեսիոնալ ծառայության: Այդ անցումը դեռ շարունակվում է: Այժմ էլ վճարովի համակարգի կիրառման պահանջարկ կա: Ընտրություններից հետո այս թեման կքննարկենք զինված ուժերի ղեկավարության հետ: Պահանջները, տարիքային սահմանափակումներն ու այլ պայմանները քննարկելուց հետո քայլ կանենք այս ուղղությամբ: Դա մեր օրակարգում է»,- ասել էր Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |