Հասարակական12:26, 25 Հունիս 2018
Ծխախոտի պատճառով Թուրքիայում ամեն 5 րոպեում 1 մարդ է մահանում

Թուրքիայի Այդըն քաղաքի Լիվա հիվանդանոցի բժիշկ Աբդուլլահ Աչըքգյոզն անդրադարձել է երկրում ծխախոտի օգտագործման մասշտաբներին և դրա հետևանքներին։ Նրա խոսքով՝ ծխելու հետևանքները թուրք հասարակության համար ավելի ողբերգական են, քան երկրաշարժինը։ Ծխելու պատճառով առաջացող հիվանդություններից Թուրքիայում օրական շուրջ 300 մարդ է մահանում, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 5 րոպեում մեկ մարդ է մահանում։ Ծխելու հետևանքով տարեկան մահացությունների միջին ցուցանիշը կազմում է 120․000։
Աչըքգյոզը նկատել է տալիս, որ 1999թ․ օգոստոսի 17-ին տեղի ունեցած Մարմարայի երկրաշարժին զոհ էր գնացել 17․000 մարդ և այդ երկրաշարժը մինչ օրս չի մոռացվել։ Մինչդեռ ծխելու պատճառով առաջացող հիվանդություններից ամեն տարի ավելի քան 100․000 մարդ է մահանում, սակայն այդ փաստը հանրության ուշադրությանը չի արժանանում։
Մի հետազոտության համաձայն՝ Թուրքիայում ավելի քան 18 մլն քաղաքացի պարբերաբար ծխում է։ Նրանք ամեն տարի ծխախոտ գնելու համար ծախսում են շուրջ 85 մլրդ թուրքական լիրա։ Օրական մեկ տուփ ծխախոտ օգտագործելու դեպքում մեկ անձի կողմից 20 տարվա ընթացքում վատնված գումարով Թուրքիայում հնարավոր կլիներ բնակարան գնել։ Մինչդեռ երկրում հազարավոր մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում աշխատում են և այդպես էլ չեն կարողանում սեփական բնակարանը ձեռք բերել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Համապատասխան համաձանյագրի շուրջ տարվող բանակցությունների 1-ին փուլը հաջողությամբ ավարտված է:
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |