Տարածաշրջան12:01, 25 Հունիս 2018
Թուրքիայի զինուժը կմասնակցի Բաքվում կայանալիք զորահանդեսին

Ադրբեջանի Հանրապետության բանակի 100 ամյակի կապակցությամբ հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսին կմասնակցեն Թուրքիայի ցամաքային և օդային ուժերը։
Զորահանդեսի բացման արարողությանը ներկա կգտնվեն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին և Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը։
Զորահանդեսին կմասնակցեն Թուրքիայի ցամաքային ուժերի որոշ ստորաբաժանումներ, ինչպես նաև այդ երկրի օդուժին պատկանող «Soloturk» և «Türk Yıldızları» ավիացիոն խմբերը, որոնք ցուցադրական թռիչնքներ կիրականանցնեն «F-16» արդիականացված կործանիչներով։
Թուրքական աղբյուրը նշում է, որ վերոնշյալ զորահանդեսին ներկայացված կլինեն Ադրբեջանի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող մի շարք ժամանակից զինատեսակներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |