Քաղաքական09:55, 25 Հունիս 2018
«Անցած լինի». Սևան Նիշանյանը՝ Թուրքիայում անցկացված ընտրությունների մասին

Պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում 3.5 տարի բանտարկված մնալուց հետո փախել էր հունական Սամոս կղզի, մեկնաբանել է հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ ընտրությունները:
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Նիշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անցած լինի (ցավում եմ): Կսպասեմ ձեզ Սամոսում»:
Ավելի ուշ կատարած գրառման մեջ Նիշանյանը ներկայացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) գրանցած արդյունքները նախագահական ու խորհրդարանական ընտրություններում սկսյալ 2001-ից:
ԱԶԿ-ի ձայները խորհրդարանական ընտրություններում
2011 թվական - 49 տոկոս
2015-ի հունիս - 41 տոկոս
2015-ի նոյեմբեր - 49 տոկոս
2018-ի հունիսի 24 - 42.5 տոկոս
Էրդողանի ձայները նախագահական ընտրություններում
2014 թվական - 50.3 տոկոս
2018 թվական - 52.5 տոկոս
«Էրդողանի ձայները խորհրդարանական ընտրություններում մի փոքր պակասել են, իսկ նախագահական ընտրություններում՝ ավելացել»,- նկատել է տալիս Նիշանյանը:
Ըստ նրա՝ կուսակցությունների առկա դասավորվածությամբ հնարավոր չի լինի պատկեր փոխել՝ առավել ևս գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առկայությամբ:
«Շնորհիվ Մուհարրեմ Ինջեի (ԺՀԿ-ի նախագահի թեկնածու-խմբ.) խարիզմայի՝ ԺՀԿ-ն նախագահական ընտրություններում սովորականից մի քիչ ավել ձայն է ստացել, իսկ խորհրդարանական ընտրություններում կրկին անկում է գրանցել, որն արդեն շարունակվում է 40 տարի»,- գրել է Նիշանյանը՝ կարծիք հայտնելով, որ ԺՀԿ-ն այլևս առաջընթաց չի ունենա:
Անդրադառնալով «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ու դրա որոշ նախկին անդամների կողմից ստեղծված մեկ այլ ազգայնական «Լավ կուսակցության» (ԼԿ-İK) գրանցած արդյունքներին՝ Նիշանյանը գրել է.
«Ամենաշատ շահածը դուրս եկավ երկու գլխանի ԱՇԿ-ն: 2015-ի 16.3 տոկոսի դիմաց այս անգամ ընդհանուր վերցրած 21.3 տոկոս հավաքեց: Ստացվում է, որ բաժանվելը ճիշտ էր»:
Նիշանյանը վերջում անդրադարձել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) արդյունքներին.
«Դեմիրթաշի թեկնածությունից (ԺԴԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու-խմբ.) ԺԴԿ-ի համար ավելի լավ արդյունքներ էինք սպասում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |