• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հունիս, 2025
Չորեքշաբթի 20:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:11, 21 Հունիս 2018

Թուրքիայում 583 հազար դատապարտյալ պատիժը կրում է պայմանական ազատության մեջ

Թուրքիայում 583 հազար դատապարտյալ պատիժը կրում է պայմանական ազատության մեջ

Թուրքիայում դատապարտյալների մի մասն իր պատիժը կրում է պայմանական ազատության մեջ՝ հատուկ տեխնիկական միջոցներով վերահսկողության ներքո։  Այդ համակարգը հնարավորություն է տալիս մի կողմից կանխել դատապարտյալների կողմից նոր հանցագործությունների իրագործումը, մյուս կողմից՝ ապահովել նրանց սոցիալիզացիան ու վերադարձը բնականոն կյանքին։

Վերահսկվող պայմանական ազատության հետ կապված աշխատանքները ղեկավարվում են Թուրքիայի արդարադատության նախարարության դատապարտյալների ու կալանավայրերի գլխավոր վարչության կողմից։

Ըստ այդ վարչության տվյալների՝ ներկայումս Թուրքիայում պայմանական ազատության պայմաններում մշտական վերահսկողության տակ է գտնվում 583․083 դատապարտյալ։ Նրանցից 18․834 –ը`  մինչև 18 տարեկան։

Պայմանական ազատության մեջ գտնվող 379․100 դատապարտյալի արգելված է դուրս գալ երկրի սահմաններից։ Նրանք պարտավոր են պարբերաբար ներկայանալ և ստորագրություն տալ համապատասխան ոստիկանական բաժանմունքներում։

96․355 նախկին դատապարտյալ պայմանական ազատ արձակումից հետո շարունակում է մնալ վերահսկողության տակ։

25․882 մարդ հանրության համար օգտակար որևէ ոլորտում անվճար աշխատում է՝ դատարանի կողմից նշանակված դրամական տուգանքը վճարելու փոխարեն։

62 մարդ դատարանով սահմանված պատիժը կրում է տնային կալանքի պայմաններում։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների շրջանակներում 60․476 մարդ գտնվում է հարկադիր բուժման կամ վերահսկվող ազատության պայմաններում։ Նրանցից 3․124-ը անչափահասներ են։

95․767 մարդ պայմանական ազատության պայմաններում ամբողջությամբ կրել է իր պատիժը։

Վերահսկվող պայմանական ազատության մեջ գտնվող 3․989 դատապարտյալի որոշ իրավունքներ դատարանի որոշմամբ սահմանափակված են։

533 մեղադրյալի վերաբերյալ դատարանի կայացրած վճռի հրապարակումը հետաձգվել է․ որևէ նոր հանցանք չկատարելու և պայմանական ազատության կանոնները չխախտելու դեպքում նրանց դեմ կայացված վճիռն իրավական ուժի չի ունենա:

Աղբյուր`    Haberturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}